Չեղարկման-Վերադարձի քաղաքականություն
Apollon Lab վերադարձի քաղաքականություն․ ծառայությունների չեղարկում հնարավոր է միայն մինչև մատուցման մեկնարկը։ Եթե գործընթացը սկսվել է, գումարի վերադարձ չի իրականացվում։ Վճարումը վերադարձվում է նույն եղանակով, ինչպես կատարվել է
Վերադարձի քաղաքականություն
Ծառայությունների չեղարկում և վերադարձ
Apollon Lab ընկերության կողմից մատուցվող ծառայությունները ենթակա են չեղարկման միայն այն դեպքում, եթե դրանք դեռևս
չեն մատուցվել կամ մատուցման գործընթացը չի սկսվել։
Եթե ծառայության մատուցումը արդեն սկսվել է (օրինակ՝ փաստաթղթերի պատրաստում, գրանցման գործընթացի մեկնարկ,
խորհրդատվություն), ապա գումարի վերադարձ չի իրականացվում։
Պատվերի չեղարկում
Պատվերը կարող է չեղարկվել մինչև ծառայության մատուցման մեկնարկը՝ դիմելով մեզ գրավոր (էլ․ փոստով կամ պաշտոնական նամակով)։ Եթե գործընթացը արդեն մեկնարկել է, ապա չեղարկումը հնարավոր չէ։
Գումարի վերադարձ
Եթե չեղարկումը կատարվել է ժամանակին և ծառայության մատուցումը չի սկսվել, ապա գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։ Քարտային վճարումների դեպքում վերադարձը կարող է տևել մի քանի օր՝ կախված բանկից։